Չերչիլի գաղտնի ռшզմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

23:35 • 13.11.26

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի գաղտնի ռազմական բունկերը՝ «Ֆան Բեյ»-ը, առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար, այս մասին գրում է The Telegraph-ը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառուցված ստորգետնյա ռազմական համալիրը գտնվում է Մեծ Բրիտանիայի Դուվր խոշոր նավահանգստային քաղաքի սպիտակ ժայռերի մեջ՝ գետնի մակերևույթից չորս մետր խորության վրա։

1970-ականներին բունկերը լքվել և ծածկվել է հողով։ Այն հայտնաբերվել է 2017 թվականին, ինչից հետո ստորգետնյա կառույցը վերականգնման նպատակով հանձնվել է National Trust կազմակերպությանը։