Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Ստամբուլում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։
Էրդողանի խոսքով՝ Անկարան և Դոհան կշարունակեն համատեղ ջանքերը՝ Պարսից ծոցի տարածաշրջանում հակամարտության վերսկսումը կանխելու նպատակով։
Բացի այդ, կողմերը ստորագրել են հուշագիր՝ խաղաղության, հաշտեցման և հակամարտությունների կարգավորման հարցերում համագործակցության վերաբերյալ։














