Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ում (տեսանյութ)
Կոնվերս Բանկը TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ի այցելուներին է ներկայացել հատուկ պայմաններով հիփոթեքով: Առաջարկը աչքի է ընկնում ոչ միայն տոկոսադրույքով, այլև մի շարք այլ առավելություններով, այդ թվում.
Դրա շրջանակում Բանկը ֆինանսավորում է ոչ միայն ՀՀ ռեզիդենտներին, այլև ոչ ռեզիդենտներին՝ առաջարկելով հիփոթեք երեք արժույթով՝ ՀՀ դրամ, Եվրո և ԱՄն դոլար,
Սահմանված է ներդրումային գույք գնելու հնարավորությունը,
Հնարավոր է ֆինանսավորում առանց կանխավճարի՝ Բանկի համար ընդունելի լրացուցիչ գրավի առկայությամբ,
Որոշ դեպքերում հնարավոր է նաև վարկավորում` առանց եկամուտը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու։
Հիփոթեքից բացի, Բանկի տաղավարի այցելուները հնարավորություն ունեն ստանալ հատուկ պայմաններով ֆինանսավորում՝ առաջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման համար:
Հիփոթեքային առաջարկի մանրամասները, այդ թվում՝ տոկոսադրույքները և գործող ամբողջական պայմանները հասանելի են այստեղ:
Այլ մանրամասներ՝ 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:










