Հիփոթեք` զրո տոկոս կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը՝ TOON Expo-ի շրջանակում (տեսանյութ, լուսանկարներ)
Անշարժ գույքի ձեռքբերումը կյանքի կարևորագույն որոշումներից է, իսկ ֆինանսական շահավետ պայմանները կարող են այդ ճանապարհն ավելի հեշտ դարձնել։ Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը մասնակցում է արդեն 8-րդ անգամ անցկացվող TOON Expo-ին՝ ներկայացնելով իր հատուկ առաջարկները:
«Ամերիայի դերն այսօր շատ ավելի լայն է, քան ֆինանսավորող բանկ լինելը։ Մի կողմից ներկայացնում ենք մեր բոլոր հնարավորությունները մարդկանց, ովքեր փնտրում են իրենց տունը, մյուս կողմից աջակցում և ֆինանսավորում ենք մեր կառուցապատող գործընկերներին, որպեսզի իրենք ավելի սահուն ճանապարհ անցնեն, իրականացնեն իրենց նախագծերը և զարգացնեն իրենց բիզնեսը»,-ասում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Ցուցահանդեսի շրջանակում Ամերիաբանկը ներկայացնում է հատուկ առաջարկ` Բանկի գործընկեր կառուցապատողներից անշարժ գույքի ձեռքբերում հիփոթեքային վարկավորմամբ՝ զրո տոկոս կանխավճարով։
«Մեր հիմնական նպատակն այն է, որ մեր հաճախորդներն ավելի շատ մտածեն անշարժ գույքի մասին, իրենց ընտանեկան նախագծերի, երազանքների մասին, իսկ համեմատաբար ավելի բարդ ֆինանսավորման և հարակից այլ գործառույթները վստահ են մեզ»,-նշում է Վահրամ Գևորգյանը։
TOON Expo-ի շրջանակում Բանկը ներկայանում է նաև ներդրումային վարկերի իր առաջարկով, որի միջոցով կարելի է ոչ միայն բիզնեսում ներդրում կատարել և ընկերություններում բաժնեմաս ձեռք բերել, այլև գնել անշարժ գույք արտերկրում: Ներդրումային վարկատեսակը տրամադրվում է 3 արժույթով` ՀՀ դրամ` 13.75%, ԱՄՆ դոլար` 9.5%, եվրո` 8.5% տոկոսադրույքով:

Բանկը, համագործակցելով անշարժ գույքի շուկայում առաջատար ընկերությունների հետ, ցուցահանդեսի երեք օրվա ընթացքում այցելուներին առաջարկում է գույք գնելու շահավետ հնարավորություններ։
«Էքսպոյին առաջարկում ենք երեք խոշոր նախագիծ, նախավաճառքներն ենք կարողանում կազմակերպել: Գործընկեր բանկը, ինչպես միշտ, Ամերիաբանկն է: Ունենք հիփոթեքի շատ լավ առաջարկ ու ճկուն պայմաններ, կարծում եմ՝ համագործակցությունը փոխշահավետ է կրում»,-ասում է «Arm Construct» ընկերության Վաճառքի տնօրեն Լիլիթ Ղազարյանը:

«Նման մասշտաբի նախագծեր իրականացնելու համար պետք է ունենալ վստահելի գործընկեր, որը կիսում է տեսլականը, կիսում է նույն ռազմավարական մտածելակերպը և Ամերիայի հետ համագործակցությունն այս ռազմավարական համագործակցությունների շարքին է դասվում»,-ընդգծում է «Ռենշին» ընկերության Ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը:

Ամերիան նաև կատարելագործում է իր MyHome.am հարթակը, որը շարունակում է ընդլայնվել՝ որպես անշարժ գույքի ամբողջական էկոհամակարգ։
«Թվայնացման օգնությամբ մենք կարողանում ենք փոխանցել շատ ավելի արդյունավետ և հարմար փորձառություն մեր հաճախորդներին, նույն տրամաբանությամբ զարգացնում ենք MyHome.am հարթակը, որպեսզի հաճախորդը քիչ ժամանակ ծախսի, քանի որ թվայնացման իրական արժեքը ժամանակի խնայողություն ու հարմարավետությունն է»,-մանրամասնում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը:

MyHome-ում արդեն հնարավոր է առանց բանկ այցելելու վերաֆինանսավորել գործող հիփոթեքային վարկը և ապահովագրել անշարժ գույքը, իսկ Սփյուռքում բնակվողները կարող են հիփոթեքային վարկի հայտ ներկայացնել՝ անմիջապես հարթակի միջոցով։
Եթե վաղուց եք մտածում սեփական բնակարան ձեռք բերելու, ներդրում կատարելու կամ Ձեր երազանքի տունը կառուցելու մասին, ապա բաց մի՛ թողեք TOON Expo-ի օրերին Ամերիաբանկի հատուկ առաջարկներից օգտվելու հնարավորությունը։





















