Շուրջ 50 խոսնակ, տեղական ու միջազգային հանքարդյունաբերական ընկերություններ. Ամերիաբանկը` «Mining Armenia Forum»-ի հովանավոր (տեսանյութ, լուսանկարներ)
Շուրջ 50 խոսնակ, տեղական ու միջազգային հանքարդյունաբերական ընկերություններ, ներդրողներ, ոլորտի փորձագետներ և ոչ միայն: Արդեն երրորդ անգամ «Mining Armenia Forum»-ն իրականություն դարձավ՝ համախմբելով ոլորտով և դրա զարգացման տեսլականով հետաքրքրված անձանց:
Ամերիաբանկը, կարևորելով այն փաստը, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից է, որն իր նշանակալի ներդրումն ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում՝ կրկին համաժողովի կողքին է, գործընկերությունը շարունակելով ինչպես ֆինանասական, այնպես էլ մասնակցային ձևաչափով:
«Ամերիաբանկը շատ մեծ կարևորություն է տալիս հանքարդյունաբերության ոլորտին: Մենք ուրախ ենք, որ այստեղ ենք և կարող ենք մեր լուման ունենալ ոչ միայն ֆինանսավորման առումով, այլև մասնակցելով, մեր կարծիքը, մեր գիտելիքը տալով այս ֆորումին»,-ասաց Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Սահակյանը նշեց՝ տարիներ շարունակ լինելով ոլորտի խոշոր ընկերությունների ֆինանսական գործընկերը, համոզված են՝ վերջիններիս ներուժի արդյունավետ իրացման համար խորհրդատվական, ֆինանսավորման և ներդրումային գործիքակազմի կիրառման հետ մեկտեղ կարևոր են նաև պատասխանատու մոտեցումը, երկարաժամկետ տեսլականն ու նորարարական լուծումները: Ըստ բանախոսի` այս մասին է նաև ֆորումի խորագիրը` «Ռեսուրսներից` հնարավորություններ»:
«Կարծում եմ՝ հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է ճիշտ ուղղությամբ, և այո՛, ռեսուրսից գնում ենք նոր հնարավորությունների, որը տանում է նրան, որ հանքարդյունաբերության ոլորտը լինի ավելի արդյունավետ և կարողանանք ավելի արդյունավետ օգտագործել մեր երկրի ընդերքը»,-հավելեց Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրենը։
Համաժողովին Ամերիաբանկը հանդես եկավ ելույթով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ եղավ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներին, ինչպես նաև մարտահրավերներին և հնարավորություններին:
Ամերիաբանկի Կորպորատիվ բանկինգի դեպարտամենտի վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանի խոսքով՝ Ամերիաբանկի կորպորատիվ վարկավորման պորտֆելը շուկայում առաջատար դիրք է զբաղեցնում։ Առաջին անգամ բանկի՝ իրավաբանական անձանց վարկային պորտֆելի ծավալը գերազանցել է մեկ տրիլիոն դրամը՝ դոլարային արտահայտությամբ անցնելով երեք միլիարդը, որից շուրջ 400 միլիոն դոլարը բաժին է ընկնում հանքարդյունաբերության ոլորտին։
«Ֆորումի մասնակիցներին ներկայացնում ենք վարկավորման կարևորագույն գործոնները, այդ թվում՝ բնապահպանական և սոցիալական, որոնք պետք են հանքարդյունաբերության ներդրման սկզբնական փուլում, որոնցից են ճիշտ պլանավորումը, պատասխանատու շահագործող լինելը, երկարաժամկետ մոտեցումն ու տարածաշրջանի բնակիչների շահերը հաշվի առնելը»,-մանրամասնեց Առաքելյանը:

Համաժողովի կազմակերպիչները ևս կարևորեցին հովանավորների ներգրավվածությունն ու հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ նրանց հետաքրքրությունը՝ ընդգծելով ֆինանսական կառույցների մասնակցության դերը ոլորտի զարգացման, ներդրումների խթանման և նոր հնարավորությունների ստեղծման գործում։
«Առանց հովանավորների անհնար է կազմակերպել, և մենք շնորհակալ ենք նրանց: Իրականում՝ այս տարի շատ էին հովանավորները, որի համար շատ ուրախ ենք: Դա երկու ցուցանիշ Է պատկերավոր ներկայացնում, առաջինը՝ ֆորումն ինքնին ստացված է և հետաքրքրությունը մեծ է, երկրորդը՝ ընդհանրապես ոլորտի նկատմամբ է հետաքրքրությունը մեծ»,-ասաց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը:
Ֆորումի շրջանակում կայացան ինչպես ելույթներ, այնպես էլ պանելային քննարկումներ: Ամերիաբանկի Միջազգային և հատուկ նախագծերի ֆինանսավորման բաժնի ղեկավար Անի Պապյանի մասնակցությամբ պանելային քննարկմանն անդադարձ կատարվեց մի շարք հարցերի, այդ թվում՝ որ ցուցանիշներն են առավել կարևոր վարկատուների և ներդրողների համար, արդյոք ESG վարկանիշները դառնում են ֆինանսավորման պահանջ, թե ոչ, և ոչ միայն:

Այսպիսով, «Mining Armenia Forum»-ը ևս մեկ անգամ դարձավ հանքարդյունաբերության ոլորտի առանցքային հարցերի քննարկման, նոր համագործակցությունների ձևավորման և ներդրումային հնարավորությունների բացահայտման հարթակ:














