Ամերիաբանկի «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողները՝ մեկ հարկի տակ (տեսանյութ)
Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներն ու ներկայացուցիչները մեկ հարկի տակ էին: Համախմբման առիթն Ամերիաբանկի «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթն էր, որի արդյունքում 200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում, 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ:
«Մեզ համար կարևոր է լինել երիտասարդների կողքին, կիսվել մեր փորձով և գիտելիքներով, միևնույն ժամանակ ոգեշնչվել իրենցից։ Մենք հավատում ենք, որ երկրի զարգացումը սկսվում է յուրաքանչյուր մարդու զարգացումից, մեր ապագան էլ այս երիտասարդների ձեռքում է»,-ասում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը։
Ամերիաբանկն այս նախաձեռնությունն իրականացրել է «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ գործող պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողները, որոնք դիմելու պահին ունեին Ամերիաբանկի Visa Student տեսակի գործող քարտ: Հաղթողներն ընտրվել են երկու չափանիշների համադրմամբ` ՄՈԳ և ինտելեկտուալ թեստի արդյունքներ:
«Սա այն եզակի հնարավորություններից էր, որ ես համապատասխանում էի չափանիշներին ու դուրս էլ եկավ, որ ինչ-որ փորձառություն չէր պահանջում, այլ թեստ էինք հանձնելու ու դրա հիման վրա գիտելիքն ու տրամաբանությունը ստուգվելու էր, կրթաթոշակը հատկացվելու՝ անկախ նրանից անվճար համակարգում էինք սովորում, թե վճարովի»,-պատմում է «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթող Տարոն Մկրտումյանը:
Աննա Թովմասյանն էլ, ով նույնպես «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթող է, նշում է՝
«Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել Ամերիաբանկին և ողջ թիմին՝ այս շատ հրաշալի նախաձեռնության համար։ Շատ կարևոր է, որ կան կազմակերպություններ, որոնք ներդրումներ են անում ոչ միայն տնտեսական և բիզնես ոլորտներում, այլև կրթության և երիտասարդների ներուժի զարգացման համար»:
Մինչ օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել և կրթաթոշակի է արժանացել ՀՀ 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող: Բացի դրանից, 2024 թվականին, մրցույթի արդյունքներով 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի ԱՄՆ Բերքլիի համալսարանում, ևս 3-ը ստացել է ֆինանսավորում իրենց ծրագրերի իրագործման համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նման միջոցառում կազմակերպելու համար, որովհետև մենք շատ կարևորում ենք բուհ-գործատու կապը։ Այս առումով Ամերիաբանկն առաջատարներից է, և պետք է նշեմ, որ ամեն տարի մրցույթ է իրականացնում Ամերիաբանկը և այդ մրցույթի շրջանակում մեր բուհի ուսանողները մեծ հաջողություններ ունեն, ստանում են կրթաթոշակներ և դա իրենց տալիս է լավ ապագայի հանդեպ մեծ հավատ»,-ընդգծում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցություն և սերվիսի ֆակուլտետի դեկան Նարինե Միրզոյանը:
Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն էլ կարևորում է այն փաստը, որ Ամերաբանկն ընկերություն է անում երիտասարդ սերնդի հետ:
Միջոցառմանը կայացավ ինտերակտիվ պանելային քննարկում, ելույթներ՝ հաջողության պատմությունների վերաբերյալ, խաղեր և ոչ միայն: Ամբողջ օրվա առանցքում Ա կետն էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորությունները և հաջողության ճանապարհը, կայացվում են կարևոր որոշումները։
Դերասան Սոս Ջանիբեկյանն ասում է՝ ելույթի ժամանակ անկեղծորեն պատմել է իր կյանքի շրջադարձային պահերի և գիտակցական հաջողության բանալիի մասին:
«Երբեք չվախենաս կրկին փորձել: Առաջին անհաջողության դեպքում թույլ չտաս, որ ուղեղդ այդ անհաջողության վրա կառուցի քո ապագան և երկրորդը՝ կարգապահություն ունենալ կյանքում: Երբեք քեզ երես չտալ ու հարմարավետության տարածությունը, որ ստեղծել ես, այդտեղից դուրս գալ, որովհետև հրաշքներն այդտեղ են լինում»,-նշում է դերասանը։
Հավելենք, որ Ամերիաբանկն ուսանողների համար հատուկ առաջարկներ ևս ունի: Մասնավորապես՝ Visa Student քարտը տրամադրվում է անվճար` 4 տարով առանց սպասարկման վճարի, այն նաև ունի մի շարք արտոնություններ:
Հետաքրքիր նորությունների և հատուկ առաջարկների մասին տեղեկանալու համար բանկն առաջարկում է բաժանորդագրվել AmeriaStudent Telegram-յան ալիքին: Վստահեցնում են՝ առաջիկայում ուսանողների համար այլ հետաքրքիր նորություններ ևս լինելու են:














