Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ

11:58 • 14.11.26

Նոր Օռլեանում լցանավի և զբոսանավի բախման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 32 մարդ, զոհեր չկան։ Այս մասին Truth Social-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին. լցանավը բախվել է նավամատույցին կայանված զբոսանավին, որում գտնվել է ավելի քան 130 ուղևոր։

«Դժվար է հավատալ, բայց այս լուրջ բախման հետևանքով ոչ ոք չի զոհվել։ Երեսուներկու մարդ գտնվում է հիվանդանոցում»,- գրել է Թրամփը:

Թրամփը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ առափնյա պահպանությանը, իրավապահ մարմինների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են փրկարարական աշխատանքներին, ինչպես նաև Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին՝ գործողությունը կազմակերպելու համար։

Ինչպես հայտնել է Նոր Օռլեանի քաղաքապետ Հելենա Մորենոն, 32 տուժածներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չունի։ Անհետ կորածներ նույնպես չկան։

Բախումը տեղի է ունեցել American Heritage զբոսանավի և Atlantic Asphalt լցանավի միջև. լցանավը կորցրել է կառավարումը և հարվածել զբոսանավին։ Այն բանից հետո, երբ ուղևորները սկսել են լքել նավը, այն սկսել է խորտակվել, թեքվել և շրջվել է։