50,000 դրամ զեղչ՝ յուրաքանչյուր քմ-ի համար. «Skyline» նախագծի հատուկ առաջարկը՝ «TOON EXPO»-ում (տեսանյութ, լուսանկարներ)
50,000 դրամ զեղչ՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, «Skyline» նախագծում բնակարան ձեռք բերելու դեպքում: Այս առաջարկով է «Renshin» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը ներկայանում «TOON EXPO»-ի այցելուներին:

Մինչև նոյեմբերի 15-ը, «Renshin» ընկերության տաղավար գալով, այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի առաջին, 35 հարկանի երկնաքերների նախագծին և օգտվելու միայն այդ օրերին գործող հատուկ առաջարկից:
««Skyline»-ը նախագծված է «Քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով, որը ներառում է ժամանակակից մարդու համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները՝ սկսած զվարճանքի գոտիներից, ինչպիսիք են՝ ռեստորանները, սրճարանները, կինոթատրոնը, բոուլինգի կենտրոնը, վերջացրած ուսումով, ինչպիսիք են՝ միջազգային դպրոցը, մանկապարտեզը: Կան հարմարություններ՝ նաև սպորտի սիրահարների համար, բաց և փակ լողավազաներ, թենիսի և փադլի կորտեր»-ասում է «Renshin» ընկերության Մարքեթինգի բաժնի ղեկավար Միքայել Կարապետյանը:

«Skyline»-ը ներառում է 5 երկնաքերներ, 20,000 քմ կանաչ տարածք և նախագծված է ժամանակակից մարդու առօրյա պահանջներին համապատասխան ձևաչափով:

Նախագծի իրականացման գործընթացում «Renshin»-ը ներգրավել է նաև միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական թիմեր, որը, ըստ «Renshin» ընկերության, վկայում է երկնաքերների անվտանգության և բարձր ստանդարտների մասին:

«Միջազգային գործընկերների հետ ենք համագործակցում, սեյսմակայունությամբ, ինժեներիայով և կոնստրուկցիայով զբաղվում է միջազգային հանրահայտ «Arup» ընկերությունը: Այն լավագույնն է իր բնագավառում, ունեն նախագծեր Ճապոնիայում, Սինգապուրում, Չինաստանում և մասնագիտացված են հենց բարձրահարկ երկնաքերների կառուցմամբ, ինժեներիայով և կոնստրուկցիայով»-նշում է Միքայել Կարապետյանը:

Համալիրը ներառում է 26-140 քմ մակերեսով բնակարաններ` ամբողջովին վերանորոգված և մասամբ կահավորված, որոնց ձեռքբերման հնարավորությունները կներկայացվեն ցուցահանդեսի ընթացքում:

Նորարարական մտածողություն, մասնագիտական փորձ և վստահելիություն․ «Renshin»-ը ստեղծում է քաղաքային միջավայրի զարգացման նոր հնարավորություններ։ Եթե ցանկանում եք դառնալ այդ ամենի մի մասը և բնակարան ձեռք բերել «Skyline»-ում, լավագույն պահը հիմա է:










