Ուկրաինան Աբու Դաբիի բանակցություններում կկենտրոնանա գերիների փոխանակման վրա․ Բուդանով

23:08 • 09.11.26

Ուկրաինան Աբու Դաբիի բանակցություններում կկենտրոնանա գերիների փոխանակման վրա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Ես Աբու Դաբի եմ մեկնում ուկրաինական պատվիրակության կազմում՝ բանակցություններին մասնակցելու համար։ Մենք նախատեսում ենք կենտրոնանալ մարդասիրական հարցերի վրա։ Գերիների փոխանակումները պետք է ակտիվացվեն։ Հուսով եմ, որ ԱՄԷ-ում երկխոսությունը գործնական արդյունքներ կտա, և մենք կկարողանանք համաձայնության գալ մեր ժողովրդին տուն վերադարձնելու հաջորդ փուլերի շուրջ»,-ասել է Բուդանովը։