Երևանում ավտոմեքենայով շարժվելը, մի փոքր շքեղություն կդառնա, մեր փողոցները ռեզինից չեն․ Ավինյան
Այո, մենք ունենք ահագնացող խցանումների խնդիր, և կարելի է ասել՝ դա այն ամենահիմնարար խնդիրն է, որ քաղաքում այսօր առկա է, որովհետև գրեթե բոլոր այլ հարցերին մեծ ծավալով ուշադրություն դարձվել է կամ նվազագույնը միջին լուծումներ տրվել են, ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Խցանումների հետ կապված՝ ունենք արդեն կայացած վերլուծական կենտրոն՝ տեսախցիկներով կարողանում ենք տեսնել, թե տարբեր դեպքերով ինչ է տեղի ունենում քաղաքում։
Դրան կա մեկ լուծում, որը կիրառվել է գրեթե բոլոր զարգացած քաղաքներում՝ առաջնահերթությունը տալ հանրային տրանսպորտին, այսինքն առանձնացված գծերի լուծումն է, ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումները։
Սա խնդիր է ստեղծելու մարդատար ավտոմեքենաների համար։ Պետք է մեքենաների համար համապատասխան ենթակառուցվածք ստեղծել՝ կայանման տեսանկյունից։ Ավտոմեքենայով շարժվելը, այսպես ասած, մի փոքր շքեղություն կդառնա։ Մեր փողոցները ռեզինից չեն, չեն կարող անընդհատ ընդլայնվել։
Առանց սահմանափակումների մենք չենք կարող ունենալ որևէ լուծում
Երևան քաղաքում շարունակաբար որքան տնտեսական վիճակը բարելավվի, մարդիկ ունենան գումար, տրամաբանական է, որ ավտոմեքենաների քանակն ավելանալու է։ Բայց դրան կա մեկ լուծում, այդ լուծումը տվել են գրեթե բոլոր զարգացած քաղաքները՝ առաջնահերթությունը տալ հանրային տրանսպորտին, առանձնացված գծերի լուծումները և ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումները»,- նշել է նա։











