Մադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYT
ԱՄՆ իշխանությունների կարգադրությամբ առևանգված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զբաղվում է կրոնական գրքերի ուսումնասիրությամբ և հանդիպում է հոգևորականների հետ՝ գտնվելով կալանքի տակ: Այս մասին գրում է The New York Times (NYT):
Պարբերականը նշում է, որ Մադուրոն զրույցներ է անցկացնում տարբեր դավանանքների ներկայացուցիչների, այդ թվում՝ ռաբբիի հետ: Նաև, աղբյուրների փոխանցմամբ, Վենեսուելայի նախագահը բանտում զգալիորեն նիհարել է: Ինչպես նշում են երկու աղբյուրներ, բանտային սննդի ցածր որակը, ըստ երևույթին, հանգեցրել է քաշի կորստի:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարձակվել է Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա, զավթել և դուրս է բերել նրա նախագահ Մադուրոյին կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի հետ: Հունվարի 5-ին նրանք կանգնել են Նյու Յորք նահանգի Հարավային օկրուգի դաշնային դատարանի առջև:
Նրանց մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանն առնչություն ունենալու մեջ: Մադուրոն կնոջ հետ մեղքը չեն ընդունել: Վենեսուելայում պետության ղեկավարի գործառույթները կատարում է լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսը, ով Մադուրոյի օրոք զբաղեցնում էր գործադիր փոխնախագահի պաշտոնը:











