Կոռեկտ եմ խոսել, ոչ մեկին չեմ թիրախավnրել, չեմ վիրավnրել. մենք ինչի թիրախավnրում ենք, որ ասում ենք «Պnղոս Պետրnս դուրս չի գա». Շիրակի մարզպետը՝ ռnւսներին «Իվաններ» անվանելու մասին

15:19 • 09.11.26

Կոռեկտ եմ խոսել, ոչ մեկին չեմ թիրախավորել, չեմ վիրավորել, ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ռուսներին «Իվաններ» անվանելու մասին:

«Ի՞նչն ենք թիրախավորել, մենք ինչի՞ Պողոս Պետրոսին էլ ենք թիրախավորում, որ ասում ենք Պողոս Պետրոս դուրս չի գա: Գերմանիական նացիստական բառապաշարի օգտագործման մեկնաբանության հետ ոչ գյումրեցիներն են հաշտ, ավելին ասեմ, ոչ էլ Գյումրիում ապրող ռուսներն են հաշտ, որովհետև մեր հարաբերությունները իրենց հետ շատ դրական ու շատ բարեդրացիական է, որևիցե մեկը չի կարող ասել, որ ես կարող եմ վիրավորել մի մեծ ազգի:

ժողովուրդ ջան, այստեղ խնդիրը ուրիշ տեղ է, ինչի՞ է իմ խոսքը, որը ուղղված է մեր ընդդիմությանը արձագանքում Ռուսաստանի ԱԳՆ-ն: Փոքր ժամանակներում մի բան կար, որ մեկին նեղացնում էին, մեծ եղբորը կանչում էր, հիմա ինչ մեծ եղբորն են կանչել, խոսքս ուղղված է եղել իրենց, թող իրենք ինձ պատասխանեն»,-ասել է նա: 

«Բայց Փաշինյանը ասում էր, որ կոռեկտ պետք է խոսեք, պարոն Առուշանյան»,-հարցրել է լրագրողը: 

Ինչին ի պատասխան մարզպետը նշել է՝ կոռեկտ եմ խոսել, ոչ մեկին չեմ թիրախավորել, չեմ վիրավորել: