ԱՄՆ-ն անընդունելի, իսկ որոշ դեպքերում՝ վրդnվեցուցիչ ու անիրատեսական է համարում ԱՄՆ-ին ուղղված Իրանի պահանջները կարգավորման վերաբերյալ. Ռուբիո
Միացյալ Նահանգների վարչակազմն անընդունելի, իսկ որոշ դեպքերում՝ վրդովեցուցիչ ու անիրատեսական է համարում ԱՄՆ-ին ուղղված Իրանի պահանջները կարգավորման վերաբերյալ, բանակցությունները առանձնակի արդյունքներ չեն բերում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս պահին Իրանի հետ բանակցությունները այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ Իրանի պահանջները ոչ միայն անընդունելի են, այլև որոշ դեպքերում վրդովեցուցիչ, ծիծաղելի և բացարձակապես անիրատեսական», - նշել է նա լրագրողների հետ զրույցում՝ Փարիզ մեկնելուց առաջ, որտեղ տեղի է ունենալու «Մեծ յոթնյակի» (G7) արտաքին գործերի նախարարների հանդիպումը։














