Տեղացող ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար. Ճանապարհային դեպարտամենտ
Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար, հայտնել են ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից:
«Ճանապարհը ժամանակավորապես փակվում է երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձմեռային պահպանման աշխատանքները»,- հայտնել են կազմակերպությունից։











