Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

09:04 • 08.11.26

Չինաստանի Նինբո քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, մրցումային վերջին օրն է, և Հայաստանի հավաքականն ունի մեկ մասնակից։

Երևանի ժամանակով առավոտյան 10:00-ին պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Մրցաշարի ընթացքին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Աղբյուրը`ArmSport.am