Մեր համակարգված աշխատանքի արդյունքում Հարավային Կովկասն այլևս չի ընկալվում որպես hակամարտությունների և անկայnւնության տարածաշրջան. Էրդողանը շնորհավորել է Ալիևին «հաղթանակի օրվա» կապակցությամբ
Մեր համակարգված աշխատանքի արդյունքում Հարավային Կովկասն այլևս չի ընկալվում որպես հակամարտությունների և անկայունության տարածաշրջան. Էրդողանը շնորհավորել է Ալիևին «հաղթանակի օրվա» (չակերտները՝ Tert.am-ի) կապակցությամբ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Էրդողանը պատերազմի արդյունքներն անվանել է «ադրբեջանական պատմական հողերի ազատագրում» (չակերտները՝ Tert.am-ի) ՝ հայտարարելով, թե Ադրբեջանի հաղթանակը հպարտության աղբյուր է ողջ թյուրքական աշխարհի համար։
«Մեր համակարգված աշխատանքի արդյունքում Հարավային Կովկասն այլևս չի ընկալվում որպես հակամարտությունների և անկայունության տարածաշրջան, այլ դիտարկվում է որպես համագործակցության և զարգացման տարածաշրջան»,- ասված է Թուրքիայի նախագահի ուղերձում։
Էրդողանը նաև վերահաստատել է Անկարայի և Բաքվի սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը։
Շնորհավորանքը հնչում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած տարաձայնությունների ֆոնին։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածություն է առաջացել, մասնավորապես, ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների և Իսրայելի հետ Բաքվի սերտ հարաբերությունների շուրջ։ Ալիևն անցած շաբաթ, չնայած Էրդողանի անձնական հրավերին, չէր մասնակցել Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների գագաթնաժողովին։
Մինչ այդ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ նոյեմբերի 8-ին նախատեսում է այցելել Ադրբեջան՝ մասնակցելու հաղթանակի օրվա միջոցառումներին։











