Լևերկուզենի «Բայեր»-ը 2:1 հաշվով հաղթել է «Քյոլն»-ին
Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ։
Հյուրերի կազմում հաղթական գոլերի հեղինակներ դարձան Ալեիշ Գարսիան և Պատրիկ Շիկը, իսկ տանտերերից միակ գնդակը խփեց Մալեկ Էլ Մալան։
Այս հաղթանակի շնորհիվ լևերկուզենյան ակումբն ընդհատեց Բունդեսլիգայում կրած երկու անընդմեջ պարտությունների շարքը։
Վաստակելով 16 միավոր՝ «Բայերը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական, իսկ «Քյոլնը» 9 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը։
Հաջորդ տուրում «Բայերը» սեփական հարկի տակ կընդունի «Պադերբորնին», իսկ «Քյոլնը» արտագնա հանդիպում կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» դեմ։










