Միացյալ Թագավորությունը և եվրոպական երկրները պատրաստվում են ստեղծել ռազմածnվային դաշինք՝ ռուսական սուզանավերին հակազդելnւ նպատակով. ՄԹ ԳՇ պետ

19:37 • 08.11.26

Միացյալ Թագավորությունը և եվրոպական երկրները պատրաստվում են ստեղծել ռազմածովային դաշինք՝ ռուսական սուզանավերին հակազդելու նպատակով, հայտնել է ՏԱՍՍ-ը։ 

Ըստ Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ Ռիչարդ Նայթոնի՝ երկրները կամրապնդեն իրենց համատեղ պաշտպանությունը Հյուսիսային Ատլանտիկայում, Արկտիկայում և Բալթիկ ծովում։ Նպատակն է կանխել ռուսական սուզանավերի կողմից նավագնացությանը սպառնացող վտանգը՝ պատերազմի դեպքում։

Ռազմական համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել երեքշաբթի օրը՝ բրիտանական «HMS Prince of Wales» ավիակիր նավի վրա։