Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չկան և չեն կարող լինել ատոմակայանի մասով. Խուդաթյան

14:05 • 09.11.26

Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չկան և չեն կարող լինել ատոմակայանի մասով, որովհետև մեր ատոմակայանը ժամանակակից անվտանգության համակարգերին համապատասխան ատոմակայան է, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Ատոմակայանի պահպանությունն իրականացվում է միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությամբ: 

Ես այս տարի էլ առիթ եմ ունեցել հանդիպելու «ՄԱԳԱՏԷ»-ի ղեկավարի հետ և վերահաստատելու նաև այն հանգամանքը, որ «ՄԱԳԱՏԷ»-ն և միջազգային կառույցներն այս մասով զրո անհանգստություն ունեն, և մեր, այդ թվում՝ շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը պատշաճ իրականացվել է, այդ թվում՝ նաև «ՄԱԳԱՏԷ»-ի հսկողությամբ»-նշել է նա: