Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

12:16 • 09.11.26

Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Նոյեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։