ԱՄՆ-ը hարվածել է Քեշմ կղզուն. կղզում գտնվող կրիտիկական կարևորության օբյեկտները չեն տnւժել

09:46 • 09.11.26

ԱՄՆ-ը հարվածել է Քեշմ կղզուն: Քեշմ կղզում գտնվող կրիտիկական կարևորության օբյեկտները չեն տուժել ԱՄՆ-ի գիշերային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով Հորմոզգան նահանգի իշխանություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով՝ թիրախները գտնվել են բնակելի շրջաններից դուրս, փոխարենը հաջողվել է խուսափել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վնասումից։ Նշվում է, որ կղզում իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ։