Ես կրոնասեր մարդ եմ, ուստի, տեսականորեն, կգնամ դրախտ. Թրամփ

09:55 • 09.11.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի մահից հետո ընկնել դրախտ, այլ ոչ թե դժոխք:

CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք ակնկալում է մահից հետո դրախտ ընկնել:

«Ես կրոնասեր մարդ եմ, ուստի, տեսականորեն, կգնամ դրախտ: Հույս ունեմ, որ այո: Ես չեմ ուզում ընկնել դժոխք», - պատասխանել է պետության ղեկավարը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է, թե Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը մեծացնում են դրախտ ընկնելու իր շանսերը: