Ես կմեկնեմ Չինաստան, կարծում եմ, որ կհանդիպեմ նախագահ Պուտինի և նախագահ Սի Ծինփինի հետ. Թրամփ
Ես կմեկնեմ Չինաստան, կարծում եմ, որ կհանդիպեմ նախագահ Պուտինի և նախագահ Սի Ծինփինի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը, ի թիվս այլ հարցերի, ցանկանում է քննարկել ապամիջուկայնացման հարցը:
«Ես կմեկնեմ Չինաստան, կարծում եմ, որ կհանդիպեմ նախագահ Պուտինի և նախագահ Սի Ծինփինի հետ, դա հետաքրքիր կլինի: Մենք խոսելու ենք շատ բաների մասին, ներառյալ ապամիջուկայնացումը»,- ասել է Թրամփը Ֆլորիդա նահանգից Վաշինգտոն մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ եթե Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը կայանա, ապա տեղի կունենա շատ կարևոր քննարկում, որը կգրավի ամբողջ աշխարհի ուշադրությունը: Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը ԱԽՏՀ գագաթնաժողովից առաջ նախանշում են հնարավոր եռակողմ հանդիպման օրակարգի վերաբերյալ առաջարկները:














