Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

09:51 • 09.11.26

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման մասին։ Citibank N.A.-ն աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններից է և ԱՄՆ դոլարով միջազգային վճարումների համակարգի առանցքային մասնակիցներից մեկը։

Citibank N.A.-ի հետ հաստատված թղթակցային հարաբերություններն ավելի են ամրապնդում Բանկի միջազգային բանկային ենթակառուցվածքը և ընդլայնում ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումներ ու հաշվարկներ իրականացնելու հնարավորությունները։ ԱՄՆ-ում գործող բանկային գործընկերոջ հետ անմիջական համագործակցության շնորհիվ Բանկը բարձրացնում է միջսահմանային գործարքների արագությունը, հուսալիությունը, արդյունավետությունն ու անվտանգությունը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։

Այս համագործակցությունը կարևոր հանգրվան է Կոնվերս Բանկի՝ միջազգային ներկայությունն ամրապնդելու և հաճախորդներին առաջարկվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու շարունակական ջանքերում։ Հայաստանի տնտեսության պայմաններում ԱՄՆ ֆինանսական համակարգին անմիջական հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի։ Այն Բանկին հնարավորություն է տալիս պահպանել մրցունակությունը և արձագանքել միջազգային առևտրով ու ներդրումներով զբաղվող, ինչպես նաև անձնական ֆինանսական գործարքներ իրականացնող հաճախորդների փոփոխվող կարիքներին։

Առաջատար միջազգային ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային հարաբերությունների հաստատումը պահանջում է պատշաճ ուսումնասիրության խիստ գործընթացներ, ամուր գործառնական ենթակառուցվածք և հուսալի համապատասխանության համակարգեր։ Citibank N.A.-ի հետ համագործակցությունն արտացոլում է Կոնվերս Բանկի շարունակական ներդրումները միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի կառավարման, համապատասխանության և գործառնական համակարգերի զարգացման գործում՝ ապահովելով միջազգային ֆինանսական գործարքների անվտանգ և արդյունավետ իրականացումը։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ասում է. «Citibank N.A.-ի հետ համագործակցությունը Կոնվերս Բանկի համար կարևոր ռազմավարական ձեռքբերում է։ Այն ամրապնդում է միջազգային վճարումներ իրականացնելու մեր հնարավորությունները և վկայում առաջատար համաշխարհային ֆինանսական հաստատությունների վստահության մասին։ Ամենակարևորն այն է, որ համագործակցությունը մեր հաճախորդների համար ստեղծում է ավելի լայն հնարավորություններ, ապահովում անխափան հասանելիություն միջազգային շուկաներին և թույլ է տալիս մատուցել այն բարձրորակ ծառայությունը, որն ակնկալում են մեզնից։

Ներդրումներ կատարելով իր միջազգային բանկային ենթակառուցվածքում և ընդլայնելով վստահելի միջազգային գործընկերների ցանցը՝ Կոնվերս Բանկը շարունակում է կենտրոնանալ հուսալի, անվտանգ և նորարարական ֆինանսական լուծումների մատուցման վրա։ Դրանք հաճախորդներին կապում են աշխարհի տարբեր հնարավորությունների հետ և ապահովում բարձրակարգ ֆինանսական ծառայություններից օգտվելու ու համաշխարհային տնտեսությանն առնչվելու հնարավորություն»։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: