Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան

13:43 • 09.11.26

Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տուժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան, հայտնել է Սյունիք Նյուզը:

Գորիսում տեղացած առատ ձյունը վնասներ է պատճառել քաղաքի կանաչ տարածքներին և էլեկտրական ենթակառուցվածքներին։

Քաղաքի տարբեր հատվածներում ձյան ծանրության տակ բազմաթիվ ծառեր ու ճյուղեր են կոտրվել, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը։

Ստեղծված իրավիճակի հետևանքով քաղաքի մի հատված զրկվել է էլեկտրամատակարարումից։ Հատկանշական է, որ հոսանքազրկված տարածքում կան նաև դպրոցներ և մանկապարտեզներ, ինչը իրավիճակին հաղորդում է լրացուցիչ մտահոգիչ նշանակություն։