Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. Շոյգու

13:08 • 09.11.26

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի: Իրենց արդյունքներն են բերում հայ-ադրբեջանական կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը», - ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV ամենամյա հանդիպմանը։

Այսպես, Շոյգուի խոսքով, մեծ նշանակություն ունի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակներում:

«Միևնույն ժամանակ բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և լինեն ինքնածախսածածկվող»,- նկատել է ՌԴ ԱԽ քարտուղարը։