Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է հրադադար, բայց Ռուսաստանից որևէ արձագանք չի եղել․ Բուդանով

13:35 • 05.09.26

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է հրադադար։ Ռուսաստանից որևէ արձագանք չի եղել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Նրա խոսքով՝ «հրադադարի» առաջարկը, որը վերաբերում էր ոչ միայն Ուկրաինային, այլև առաջնագծին հարվածներին, անձամբ փոխանցվել է Վլադիմիր Պուտինին, սակայն Ռուսաստանից որևէ արձագանք չի եղել։

«Անօդաչու թռչող սարքեր են թռչում, դուք բոլորդ տեսել եք դա», - լրագրողներին ասել է նա։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը ենթադրել է, որ Ռուսաստանը Կիևին հարվածելուց կխուսափի միայն ԱՄՆ նախագահի բանագնացների Կիև այցի ընթացքում, որը նախատեսված է կիրակի օրը։

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է հրադադար, բայց Ռուսաստանից որևէ արձագանք չի եղել․ Բուդանով