«Արտքոմփանի» կառուցապատող ընկերությանը բաժին է ընկել Երևանի նորակառույցների շուկայի շուրջ 15%-ը (տեսանյութ, լուսանկար)
2026 թվականի առաջին ութ ամիսներին Երևանում կառուցվող բնակարանների գնման իրավունքի գրանցումների շուրջ 15 տոկոսը բաժին է ընկել «Արտքոմփանի» ընկերության ընդամենը երկու նախագծերին՝ Gyurjyan Cascade-ին և Firdus Prime Residence-ին։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար–օգոստոսին մայրաքաղաքում գրանցվել է կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարանների գնման իրավունքի 7517 գործարք՝ շուրջ 2,2 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Վիճակագրության համաձայն՝ այդ ընթացքում «Արտքոմփանի» ընկերության երկու նախագծերում գրանցվել է ընդհանուր 1091 գործարք, որից 850-ը՝ Gyurjyan Cascade-ում, իսկ 241-ը՝ Firdus Prime Residence-ում։ Այսպիսով, ընկերության նախագծերի մասնաբաժինը կազմել է մոտ 15 տոկոս։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության երկու նախագծերում գրանցումների թիվն աճել է ավելի քան 4,6 անգամ՝ զգալիորեն գերազանցելով շուկայի ընդհանուր աճի տեմպը։
Տեղակայմամբ և հայեցակարգով տարբերվող Gyurjyan Cascade և Firdus Prime Residence բնակելի համալիրների այս ցուցանիշները վկայում են Երևանի նորակառույցների շուկայում «Արտքոմփանի»-ի դիրքերի զգալի ամրապնդման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։










