Խաղաղությունն այն է, ինչին մենք ձգտում ենք ամենից շատ․ Զելենսկի
Մենք պայմանավորվածություն ունենք անցկացնելու եռակողմ հանդիպում՝ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի մասնակցությամբ՝ թիմային մակարդակով։ Նախատեսվում է հանդիպել նոյեմբերի առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Starlink-ի և Starshield-ի արագության սահմանափակումները դեռևս ուժի մեջ են։ Արագությունը չի վերականգնվել։ Բացի այդ, ռուսական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար նախատեսված հրթիռ-ինտերցեպտորների մատակարարումը նույնպես ձգձգվում է։
Սա իրական խնդիր է, քանի որ ռուսները մեզ վրա հարձակվում են գրեթե ամեն օր։ Ես իսկապես ցանկանում եմ, որ մեր հարաբերությունները՝ Ուկրաինայի և Ամերիկայի, ինչպես նաև մյուս բոլոր գործընկերների միջև, լինեն ամուր, իսկապես բարեկամական և զերծ թյուրիմացություններից։
Վերջերս մարդիկ հարցնում են, թե ինչու է Ուկրաինան ավելի բաց և ուղղակի խոսում աշխարհի հետ։ Պատասխանը պարզ է։ Մենք ցանկանում ենք, որ մյուսները՝ հասարակությունները, ազգերը, հնարավորինս շատ մարդիկ, հասկանան մեզ։
Երբ մարդիկ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում, քաղաքական առաջնորդները կարող են ավելի վճռական ուղի ընտրել՝ մի ուղի, որն իսկապես կարող է մոտեցնել խաղաղությունը։
Իսկ խաղաղությունն այն է, ինչին մենք ձգտում ենք ամենից շատ»,-նշել է նա։













