Ռուսաստանի զինվшծ ուժերը հոկտեմբերի 27-ին հրադադար կհաստատեն Խերսոնի ուղղությամբ՝ կապված Օլեշկիում մարդասիրական գործողության հետ․ Գերասիմով

20:21 • 23.10.26

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ կրակը կդադարեցվի, և «լռության ռեժիմ» կսահմանվի։

Նրա խոսքով՝ այդ որոշումը պայմանավորված է Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության իրականացմամբ։

Մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալական նշանակության բեռների տեղափոխման նպատակով կիրականացվի ինժեներական հետախուզություն, ինչպես նաև կապահովվի մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը դեպի Ալյոշկի։

«Լռության ռեժիմը» կգործի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04։00-ից։