Թուրքիայում պայթյnւն է տեղի ունեցել ածխահանքում. կան զnhեր և վիրավnրներ

12:59 • 23.10.26

Թուրքիայի Զոնգուլդաք հյուսիսարևմտյան նահանգի Քիլիմլի շրջանի «Գելիք» մասնավոր ածխահանքում մեթանի պայթյուն է տեղի ունեցել:

Պատահարի հետևանքով երկու հանքափոր զոհվել է, ևս հինգը ստացել են վիրավորումներ, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում:

Պայթյունից հետո դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայություններ: Տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և տեղափոխել են հիվանդանոց:

Փաստի առթիվ սկսվել է հետաքննություն: