«Կակտուս» սուպերմարկետում հայտնաբերել են նիկnտին պարունակող արտադրանքներ, որոնք չեն ունեցել սերտիֆիկատներ

15:02 • 25.11.26

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով «ԿԱԿՏՈՒՍ 2» ՍՊԸ-ում (հասցե՝ ք․ Երևան, Զեյթունցյան 73/1) իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։

Ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ընկերության կողմից շրջանառության մեջ են դրվել նիկոտին պարունակող՝ PYRO, PUFFMI և ORO TWIST տեսակի արտադրանքներ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին, մասնավորապես՝ արտադրանքները չեն ունեցել սերտիֆիկատներ։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։