Առնո Բաբաջանյան փողոցում «Toyota Prius»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին և բшխվել մի քանի մեքենաների

20:10 • 23.10.26

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora», «Hyundai Elantra», «Opel Zafira» և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաներին, վրաերթի ենթարկել հետիոտնի, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Kia Rio» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ՝ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ավտովթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունները։