Չարենցավան-Ալափարս ճանապարհին բшխվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա վիրшվոր
Այսօր հոկտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Չարենցավան Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Դ.-ի վարած «Lada» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ռաֆիկ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր 68-ամյա Ռիմա Ա-ն, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Lada»-ն բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, իսկ«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։














