Իշխանության ամեն այո-ի պատասխանը պարզունակ ոչ-ը չի, ընդդիմության այլընտրանքային այո-ները պետք է լինեն. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

20:30 • 23.10.26

Քանի դեռ ՀՀ-ում չկա իշխանություն վերցնելու ունակ համակարգ, դրսի ճնշումները Փաշինյանի համար կառավարելի են։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Եթե ընդդիմությունն իր այլընտրանքային առաքելությունը ձևակերպեց ու ներկայացրեց ժողովրդին, երկրում խաղի կանոն է փոխվելու։ Իշխանության ամեն այո-ի պատասխանը պարզունակ ոչ-ը չի, ընդդիմության այլընտրանքային այո-ները պետք է լինեն։ Փաշինյանն իր առաքելությունը հստակ ձևակերպել է՝ խաղաղության հասնել։

Փաշինյանը երեկ ստեղծեց աշխատելու դաշտ, քանի որ ինքն էլ փակուղու առաջ է։ Իսկ դրսի ճնշումների հետևանքները կարող են իշխանության համար վատ չլինել, Հայաստանի համար վատ լինել»,- նշել է Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․