Starlink-ը և Starshield-ը կրկին աշխատում են այն արագությամբ, որը անհրաժեշտ է Ուկրաինային․ Զելենսկի

17:56 • 24.10.26

Starlink-ը և Starshield-ը կրկին աշխատում են այն արագությամբ, որը անհրաժեշտ է Ուկրաինային, հայտարարել է Զելենսկին։

«Այսօր ամենակարևորը. մենք վերականգնել ենք Starlink-ի և Starshield-ի այն արագությունը, որը նրանք ունեին այս բոլոր սահմանափակումներից առաջ։ Հիմա մեզ անհրաժեշտ է արագությունը։ Վերականգնումը սկսվել է երեկ երեկոյան, և առավոտյան արագությունը բավարար էր այս կապն օգտագործելու համար։ Սա կարևոր է մեր առաջնագծի լոգիստիկայի և Ուկրաինան «Շահեդ» հրթիռներից պաշտպանելու համար։

Այսօր առավոտյան ես լսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարայի զեկույցը։ Մենք փորձարկումներ ենք անցկացրել. Starlink-ը և Starshield-ը գործում են։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր ամերիկացիներին, մեր բոլոր գործընկերներին, ովքեր լուրջ են վերաբերվել դրան և անկեղծորեն օգնում են մեզ։ Շնորհակալություն Կոնգրեսի անդամներին, սենատորներին, բոլոր լրատվամիջոցներին, Պետդեպարտամենտին և նախագահին»,-նշել է Ուկրաինայի նախագահը։