Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» ոչ-ոքի խաղաց «Դուկլա Բանսկա Բիստրիցայի» հետ․ Տիգրան Բարսեղյանը դարձավ գոլի հեղինակ

20:52 • 24.10.26

Սլովակիայի առաջնության 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց «Դուկլա Բանսկա Բիստրիցայի» հետ (2-2)։

Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում գոլերից մեկը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը՝ 76-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Տանտերերի կազմում մյուս գոլը 53-րդ րոպեին խփեց Բայրիչը։ Հյուրերը պարտությունից փրկվեցին հանդիպման բուն ժամանակի ավարտին և ավելացված ժամանակում. 88-րդ և 90+3-րդ րոպեներին աչքի ընկավ և դուբլ ձևակերպեց Հանեսը։

Այս հանդիպումից հետո «Սլովանը» վաստակած 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն անցկացրած 11 խաղից հետո։ «Դուկլա Բանսկա Բիստրիցան» 14 միավորով գտնվում է 8-րդ տեղում։

Աղբյուրը`ArmSport.am