Եթե դու նվաճես «Ոսկե գնդակը», ոմանք կասեն, որ դա անարդար է․ Անրին՝ Հարի Քեյնին
Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Թիերի Անրին գնահատել է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի՝ 2026 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերը։
«Ես ֆրանսիացի եմ, ուստի միշտ երկրպագելու եմ ֆրանսիացի ֆուտբոլիստի։ Բայց դու անհավանական խաղացող ես։ Եթե դու նվաճես «Ոսկե գնդակը», ոմանք կասեն, որ դա անարդար է։ Սակայն ես այլ կարծիքի եմ՝ դու կդառնաս մրցանակի արժանի դափնեկիր։
Այնուամենայնիվ, ես պետք է աջակցեմ իմ հայրենակցին, այսպիսին է տրամաբանությունը։ Դու հաստատեցիր քո բարձր մակարդակը։ Կեցցե՛ս»,- Անրիի խոսքերն է մեջբերում CentreGoals-ը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ-2026»-ի հոբելյանական՝ 70-րդ հանձնման արարողությունը կկայանա երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին։














