«Բավարիան» պաշտոնական հայտարարություն է տարածել հոսպիտալացված Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ

23:50 • 23.10.26

Մյունխենի «Բավարիան» X սոցիալական ցանցի իր էջում պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ, որն այսօր՝ հոկտեմբերի 23-ին շտապ հոսպիտալացվել էր։

«Ուրբաթ կայացած մարզման ժամանակ ինքնազգացողության վատթարացումից հետո Վենսան Կոմպանին ստիպված է եղել դիմել բժշկական օգնության։ Գլխավոր թիմի մարզիչը հետևելիս է եղել երկրորդ թիմի պարապմունքին։ Կոմպանին մանրակրկիտ հետազոտություն կանցնի հիվանդանոցում և կմնա բժիշկների հսկողության տակ։ Մինչև հետագա ցուցումները՝ մարզումային գործընթացն ու խաղերը կղեկավարի նրա մարզչական շտաբը.»,- նշված է մյունխենյան ակումբի տարածած հայտարարության մեջ։

Ինչպես հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին, բելգիացի մասնագետի վիճակն այս պահին կայուն է:

Հիշեցնենք, որ Կոմպանին առողջական խնդիրներ ուներ դեռևս Բունդեսլիգայի «Լայպցիգի» դեմ խաղից սկսած, երբ վիրուսային վարակի և հին սպիացած հյուսվածքների պատճառով սուր ցավեր էր ունեցել ու բաց թողել մամուլի ասուլիսները։ Չնայած դրան՝ նա թիմը ղեկավարել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի՝ Լոնդոնի «Արսենալի» (2-2) դեմ մրցավեճում։

Աղբյուրը`ArmSport.am