Շաքիում վիրшվորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց դեռ չեն կարողանում վիրահատել, քանի որ խնդիրներ են ի հայտ եկել․ Անի Ավետիսյանի քույրը մանրամասներ է հայտնել
Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց դեռ չեն կարողանում վիրահատել, քանի որ խնդիրներ են ի հայտ եկել, այս մասին «Փաստինֆո»–ին պատմել է Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Նա հայտնել է, որ Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, թոքերում և սրտի հատվածում ջուր է հավաքվել, պատճառը կարող է լինել ինչպես ստացված հարվածները, այնպես էլ՝ երկար պառկած վիճակը. նա արդեն 23–րդ օրն է, ինչ անշարժ պառկած է։
Անի Ավետիսյանի երեխաներն արդեն հարցաքննվել են, իսկ իրեն քննիչն այցելել է, երբ դեռևս վերակենդանացման բաժանմունքում էր։














