Ռուսական ագրեuիային ի պատասխան այլ գործողություններ կլինեն․ Զելենսկին՝ Ղրիմի կամրջի վրա հարձшկման մասին

23:53 • 17.11.26

Ռուսական ագրեսիային ի պատասխան այլ գործողություններ կլինեն, հայտարարել է Զելենսկին՝ խոսելով Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին։

«Նման գործողությունները արդարադատության անունից գործողություններ են։ Ռուսաստանը պետք է զգա իր պատերազմի հետևանքները։

Դեռևս կա 21 միլիարդ եվրո չօգտագործված SAFE միջոցներ, և մենք պետք է այդ միջոցները ուղղենք Ուկրաինայի հետ համատեղ նախագծերին։ Սխալ կլինի ունենալ այդ միջոցները և չօգտագործել դրանք Ուկրաինան և մեր համատեղ եվրոպական ապագան պաշտպանելու համար։

Եվրոպան կարող է մեզ օգնել այս հարցում ոչ միայն բալիստիկ հրթիռների դեմ պայքարի համար համակարգեր մատակարարելով, այլև Ռուսաստանին իր տեղը դնելով և մեզ լարվածությունը թուլացնելու ստիպող հրթիռներ մատակարարելով»,-նշել է նա։