Իրավապահները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունը օպերատիվորեն իրացվեց Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ համատեղ։
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 25-ամյա բնակիչը նոյեմբերի 9-ին հայտնաբերվեց մայրաքաղաքում, ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։
Խափանման միջոցը՝ կալանք։










