Կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

08:46 • 17.11.26

Կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուխնաագիին Խուրելսուխը։

«Ինչպես բոլորդ գիտեք, վերջին մեկ ամսվա ընթացքում որոշ հանցավոր խմբավորումներ անխոհեմաբար հարձակումներ են գործում Մոնղոլիայի նախագահի պատվի և նախագահի ինստիտուտի դեմ՝ արատավորելով նրա հեղինակությունը։ Մոնղոլիայի նախագահը մարմնավորում է ժողովրդի միասնությունը՝ լինելով Ազգային անվտանգության խորհրդի նախագահը և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։

Նախագահի պատվի դեմ հարձակումը նշանակում է հարձակում ժողովրդի պատվի դեմ։ Իմ հասցեին զրպարտություններ և վիրավորանքներ են հնչեցվել՝ կապված աննախադեպ և չափազանց լուրջ հանցագործության հետ։

Ես որոշ ժամանակ լռել եմ և հետևել իրավիճակի զարգացմանը։ Սակայն, որպես պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձ, այսօր որոշեցի հանդես գալ այս հայտարարությամբ։

Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Երեկ Դեմոկրատական կուսակցության խմբակցությունը դիրքորոշում է հայտնել, ըստ որի՝ Մոնղոլիայի նախագահը պետք է հրաժարական տա, և անցկացվի հետաքննություն։ Ես համաձայն եմ այդ դիրքորոշման հետ»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուխնաագիին Խուրելսուխը։

Նա վստահեցրել է, որ իր հեղինակությունը վարկաբեկող անձինք «կենթարկվեն պատասխանատվության», և որ իր «պատիվը կվերականգնվի»։