Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

09:56 • 17.11.26

Իրանի դեմ պատերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող հակամարտությունը չի դառնա, ամերիկյան իշխանությունները թույլ չեն տա, որ այս դիմակայությունը շարունակվի ևս երկու տարի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ամերիկյան ժողովրդին ասել ենք, որ այլևս չենք ներքաշվելու անվերջանալի պատերազմների մեջ։ Այո՛, նախագահն անհրաժեշտ է համարել ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագիրը, և այո՛, իրանական միջուկային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Սակայն մենք թույլ չենք տա, որ սա Իրանի հետ հակամարտությունը վերածվի 10 կամ 15 տարվա պարտավորության, կամ, անկեղծ ասած, նույնիսկ երկու տարվա»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք այնտեղ հավերժ չենք մնա։ Մենք խոստացել ենք, որ դա չենք անի։ Եվ ես բացարձակապես վստահ եմ, որ նախագահը մեզ դուրս կբերի սրանից հիանալի արդյունքներով»,- հավելել է Վենսը։