Հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի․ Կայա Կալաս

16:52 • 10.10.26

Ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Մոսկվային լրացուցիչ եկամուտներ է ապահովում պատերազմ վարելու համար։ Հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը 

Նա հայտնել է, որ երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են հաստատել պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին՝ դիզելային վառելիք մատակարարելու համաձայնության համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես հանել էր ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները։

Հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի․ Կայա Կալաս