Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած և հասարակական կարգը խախտած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Երևանյան ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնություն կիրառած և հասարակական կարգը խախտած տղամարդը չի կալանավորվի, նրա նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Նրանցից մեկի նկատմամբ՝ խուլիգանություն հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից հատկանիշներով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը»,–հայտնել են ՔԿ-ից։














