Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Փյունիկը» հաղթեց «Գանձասարին»

21:37 • 23.10.26

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 11-րդ տուրում «Փյունիկը» նորաբաց «Ֆրիդոմ Արենա» մարզադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը (3-0)։

Սա պատմական առաջին խաղն էր այս մարզադաշտում, որն այսուհետ լինելու է «նռնագույնների» տնային արենան:

Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Երկրորդ խաղակեսում՝ 59-րդ րոպեին, Սեադ Իսլամովիչը բացեց հանդիպման հաշիվը։ 75-րդ րոպեին Պիկիսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Իսկ 82-րդ րոպեին գրանցվեց ինքնագոլ․ դարպասաձողից անդրադարձած գնդակը դիպավ հյուրերի դարպասապահ Դավիդ Դավիդյանին և հայտնվեց ցանցում՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակած միավորների քանակը հասցրեց 25-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Գանձասարը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը (12-րդ տեղ)։

Աղբյուրը`ArmSport.am