Մենք ավարտել ենք 5 պшտերազմ՝ շնորհիվ մաքսատուրքերի․ Թրամփ

23:24 • 23.10.26

Մենք ավարտեցինք 5 պատերազմ՝ շնորհիվ մաքսատուրքերի։ Ես ասացի․ «Եթե շարունակեք կռվել, մենք ձեր նկատմամբ 200%-անոց մաքսատուրք կսահմանենք», և նրանք դադարեցրին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Թերևս պետք է անհապաղ նույնը անենք Ուկրաինայի և Ռուսաստանի պարագայում։ Մտքովս չէր անցել։ Բայց մենք բավականաչափ ապրանք չենք գնում նրանցից, որպեսզի դա հնարավոր լինի կիրառել, ուստի դա չի աշխատի»,-նշել է նա։