Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

18:32 • 24.10.26

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 15,000 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը։

Ավելի վաղ Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքել է 14.633 միավոր ու դուրս եկել եզրափակիչ, որը կկայանա հոկտեմբերի 25-ին։

Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն այսօր հանդես կգա օղակների վարժության եզրափակչում։