Համաշխարհային փառատոնային ասոցիացիան Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել

19:37 • 24.10.26

Համաշխարհային փառատոնային ասոցիացիան (WOFA) Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով այսօր հրատապ նիստ է գումարել։

«WOFA-ի նախագահ Զորան Ստրեժովսկին անձնական նամակագրությամբ հայտնել էր, որ, ի նշան մեզ աջակցության, պատրաստ է նույնիսկ առաջարկել չեղարկել ամբողջ փառատոնը»,-հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման» ՀԿ-ն։

Հրատապ նիստի արդյունքների մասին կազմակերպությունը լրացուցիչ կտեղեկացնի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիեննայի միջազգային փառատոնին արցախյան համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտության պատճառով։